ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

14 տարում Ադրբեջանը կորցրել է 1044 զինծառայող

14 տարում Ադրբեջանը կորցրել է 1044 զինծառայող
05.01.2017 | 09:23

Turan գործակալության փոխանցմամբ՝ 2003-2016-ին Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են առնվազն 1044 զինծառայող։ Նրանցից 365-ը մարտական կորուստներ են, 679-ը՝ ոչ մարտական կորուստներ։ Վիճակագրական այս կորուստները ներկայացրել է «Հազար» (Կասպից) Ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute - CDSI)՝ հենվելով պաշտոնական կառույցների, ԶԼՄ-ների և սոցցանցերի տեղեկությունների մոնիթորինգի վրա։


Այդ ընթացքում վիրավորվել կամ մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 800 զինծառայող։ Մոտավոր հաշվարկներով՝ 1994-ի մայիսի հրադադարից հետո Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության կորուստները կազմել են ավելի քան 4000 մարդ։

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ